National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2023
Լրացումներ Քրեական օրենսգրքում
1 / 4

Գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ վաղաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում ընդգծել են, որ նախագծում առկա են ձեւակերպումների հետ կապված որոշ անորոշություններ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը, նշելով, որ հարցը հանձնաժողովում բավականին մանրամասն քննարկվել է, ներկայացրել է որոշ պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նրա խոսքով եթե կան բացթողումներ, առաջարկություններ ու մտահոգություններ, կարող են քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկումներ իրավակիրառողների մասնակցությամբ, որպեսզի հստակեցվեն իրավական որոշակիության հետ կապված հարցերը: «Ես դիտարկում եմ Քրեական օրենսգրքում այս փոփոխությունն առավելապես որպես կանխարգելիչ, կրթական, հայեցակարգային նշանակություն ունեցեղ փոփոխություն»,- հավելել է Վլադիմիր Վարդանյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում:

Եզրափակիչ ելույթում Արփինե Դավոյանը, կարեւորելով նախագծի շուրջ ծավալված քննարկումը, նշել է, որ այն կնպաստի օրենսդրական նախաձեռնության լավարկմանը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am